
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի կենտրոնում վերջին շաբաթներին ակտիվորեն քանդվում են տարիներ առաջ կառուցված ապօրինի շինություններ։ «Ճարտարապետական ժառանգությունից» մնացած կրպակներն ու կցակառույցները հերթով հեռանում են՝ տեղը զիջելով անցորդին։ Ավելին` մեկնարկած այս գործընթացի արդյունքում գրեթե չեն իրականացվում ապօրինի նոր կառուցապատումներ` վախենալով, որ դրանք կհավասարվեն հողին, ինչպես տարբեր թաղամասերում տարիներ շարունակ կանգնած ապօրինի կառույցները: Տարբեր հարցումներով, քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս նախաձեռնությունը՝ իբրև փոփոխություն, քաղաքացիների մեծ մասը նկատել է և հիմնականում դրական է գնահատում՝ «վերջապես քաղաքը սկսում է մաքրվել» տրամադրությամբ։ Նկատենք, որ քանդում են ոչ թե նոր կառուցվածները, այլ տարիներով մոռացվածը»։