Մասնավոր կազմակերպություններին թույլատրվել է...

Իսրայելը կրկին թույլատրել է մասնավոր կազմակերպություններին մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից հավելել են, որ բեռները նախքան Գազայի հատված մուտք գործելը կենթարկվեն խիստ վերահսկողության։

«Որոշման նպատակն է ավելացնել Գազայի հատված հասնող մարդասիրական օգնության ծավալը՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնության մատակարարումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության և Իսրայելի անվտանգության մարմինների հետ համակարգված աշխատանքի արդյունքում։

Լրացուցիչ ներմուծման համար թույլատրված ապրանքների թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, մանկական սնունդը, մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև հիգիենայի պարագաները։ Մատակարարված ապրանքների վճարումը կիրականացվի բացառապես բանկային փոխանցմամբ՝ իսրայելական կողմի հսկողության ներքո։