
ԵՄ դիվանագետները դարձյալ չեն կարողացել համաձայնության գալ «Եվրոպական հորիզոն» հիմնադրամին Իսրայելի մուտքը մասնակիորեն կասեցնելու շուրջ՝ ի պատասխան Գազայի պատերազմի։
«Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամի և Գազայում սովի հետ կապված մտահոգությունների ֆոնին Իսրայելի վրա հետզհետե աճում է միջազգային հանրության ճնշումը, այդուհանդերձ ԵՄ 27 դիվանագետներին չի հաջողվել համաձայնության գալ Եվրահանձնաժողովի առաջարկի շուրջ, որը վերաբերում է 95 միլիարդ եվրո ծավալով «Եվրոպական հորիզոն» հիմնադրամին Իսրայելի մուտքը մասնակիորեն դադարեցնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քանի որ Իսրայելը բախվում է համաշխարհային քննադատության՝ պաշարված Գազայի հատվածում սով թույլ տալու և ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները փակուղի մտցնելու համար, վերոհիշյալ առաջարկն ինքնին կլինի խորհրդանշական քայլ։
Իսրայելն այդ կերպ կզրկվի Եվրոպական ներդրումային խորհրդի «Եվրոպական հորիզոն» ծրագրի շրջանակում 200 միլիոն եվրո արժողությամբ ապագա դրամաշնորհներից և ներդրումներից օգտվելու հնարավորությունից: Եվրահանձնաժողովի պաշտոնյաներն այդուհանդերձ նշել են, որ դա չի ազդի Իսրայելի հետ հիմնարար հետազոտություններին աջակցելու վրա: