Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Փարիզում հանդիպում է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Կողմերը քննարկվել են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անվտանգության գոտու կազմակերպման և գործակալության նոր առաքելությունների հարցերը։
Այս մասին Գրոսին գրել է Twitter-ի իր էջում: «Մենք պայմանավորվեցինք ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության առաքելություններ ուղարկել Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ: Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ աշխատանքը շարունակվում Է», - գրել է Գրոսին: Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայում ներկայումս գործող ամենամեծ ատոմակայանն է։
ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանն այն իր վերահսկողության տակ է վերցրել փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու առաջին օրերին։ Ատոմակայանը շարունակել է կանոնավոր աշխատանքը։ Սեպտեմբերի սկզբին այնտեղ Է այցելել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: Այն բանից հետո, երբ պատվիրակությունը հեռացավ օբյեկտից, այնտեղ որպես դիտորդներ մնացին ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները: Ավելի ուշ գործակալությունը հրապարակել է զեկույց՝ կոչ անելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծել անվտանգության գոտի՝ ռազմական գործողությունների պատճառով առաջացող հնարավոր վթարները կանխելու համար: