Մամուլը հաճախ է գրում, որ ՔՊ-ականների նկատմամբ տոտալ հսկողություն է իրականացվում։ Փաշինյանի իշխանությունը սեփական թիմակիցների նկատմամբ կոմպրոմատների տրցակներ է հավաքում, որպեսզի կարողանա վերահսկել նրանց։ Նախկին ՔՊ-ականների հրապարակային հայտարարությունների համաձայն՝ չեն խորշում անգամ սեռական կոմպրոմատներից։
Բնական է, այս վիճակում ՔՊ-ականները մտահոգված են իրենց անձնական կյանքին վերաբերվող տեղեկությունների անվտանգությամբ։ Մտահոգությունն այնքան մեծ է, որ նրանցից ոմանք ծիծաղելի վիճակում են հայտնվում։
Ֆեյսբուքյան օգտատերերից Ժամալ Բաժաևան առաջարկել է իր գրառման տակ դնել @ նշանը, իսկ հետո սեղմել «выделить» կոճակը և եթե մեկնաբանությունը կապույտ գույն ստանա, ապա այդ օգտատիրոջը հետևում են։ Անհայտ այս օգտատիրոջ հրահանգներին հետևել է նաև ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Փաստորեն ՔՊ-ականը կարծում է, որ իրեն հետևում են ու դիմել է Ժամալ Բաժաևայի օգնությանը։ Շատ խոսուն իրավիճակ է ՔՊ-ականների հոգեվիճակի մասին։




