Լուկաշենկոն կոչ է արել դադարել երկրում անօգու...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել իր ընդդիմադիրներին դադարել հակազդությունը, որը նա անվանել է անօգուտ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք մշտապես ապրել ենք հանգիստ եւ խաղաղ Բելառուսում, եւ միայն վերջերս մեզ՝ բելառուսցիներին, փորձել են միմյանց դեմ մղել: Այսօր ես կարող եմ ասել՝ մենք հասկացել ենք՝ որտեղ է ճշմարտությունը, եւ որտեղ՝ սուտը: Եկեք դադարենք բոլորի համար անօգուտ այդ հակազդեցությունը»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նա հայտարարել է, որ ներկայում սկսվել են դաժան, երբեմն արյունալի փոփոխություններ աշխարհում: «Եւ Աստված չտա՝ մենք հայտնվենք շրջապտույտում, սայթաքենք: Պարզապես սայթաքելու դեպքում մեզ, ինչպես դա արդեն եղել է պատմության մեջ, կթուլացնեն, մեզ կնետեն աղբամանը, քանի որ մենք Աստծո կամոք եւ ճակատագրի բերումով տեղակայված ենք աշխարհաքաղաքական բարդ հանգույցում»,-հայտարարել է Լուկաշենկոն: