
Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հակոբյանը գրում է․
«Որոշ կայքերի ետևում կանգնած քաղաքական ուժն իր ամբիցիաների, քաղաքական նախանձի ձեռքը կրակն է ընկել: Գրեթե ամեն օր իբր թե «վերլուծություններ» է հրապարկվում այդ կայքում, որտեղ խոսվում է Իմ քայլը դաշինքի և ԲՀԿ-ի կամ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի լարված հարաբերությունների մասին, մինչդեռ իրականում նման լարվածության մասին խոսում են միայն իրենք և մնացած այն շրջանակները, ովքեր քաղաքականապես իմպոտենտ են և անկարողությունից փորձում են արհեստականորեն լարվածություն գցել դաշտ՝ պրոցեսներից դուրս չմնալու մտայնությամբ: Բոլորն էլ լավ գիտեն, թե ում ականջներն են երևում այդ քաղաքկան ուժի և լրատվականների թիկունքում, բոլորն էլ գիտեն, որ կոնկրետ անձի շահեր է սպասարկվում, մինչդեռ որոշ դեպքերում նույն ուժի անդամներն անհիմն կերպով մեղադրում են ԲՀԿ-ին՝ մեկ անձի շահերը սպասարկելու մեջ: Ի գիտություն այդ անպտուղ գործելաոճը որդեգրած կայքի և քաղաքական թիմի, թե Գագիկ Ծառուկյանը, թե Նիկոլ Փաշինյանը փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր ունեն անցած ճանապարհ և լրագրողական էժան մանիպուլացիաները չեն կարող պատճառ դառնալ, որպեսզի նրանց հարաբերությունները վատանան, առավելևս երբ այդ մանիպուլացիան իրականացվում է մի կայքի կողմից, որի «ուղնուծուծը» բոլորին է հայտնի և այդտեղ անաչառության մասին խոսք լինել չի կարող: Եթե Ձեր քաղաքական կարողությունները սահամանափակվում են օպոնենտների ճամբարներում խառնակչություն հրահրելով, ապա ցավում եմ Ձեզ համար, քանզի Ձեր քաղաքական ապագան շատ մշուշոտ է»: