Լիտվայում օդային մաքսանենգության գործով ձերբա...

Լիտվայի ոստիկանությունը հայտնում է, որ օդային մաքսանենգության հետաքննության շրջանակում ձերբակալվել է 13 ոստիկան և սահմանապահ, հաղորդում է Delfi-ն։

Ըստ ոստիկանության գլխավոր կոմիսարի տեղակալ Մարյուս Դրաուդվիլայի՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 27 մարդ։

Սա 2025 թվականի դեկտեմբերին սկսված գործողության շարունակությունն է, երբ ոստիկանությունը ձերբակալել էր հանցավոր խմբավորման ոչ միայն անդամներին, այլև առաջնորդներին։ Ձերբակալված աշխատակիցներից 8-ն աշխատում էին Շալչինինկայի շրջանի ոստիկանական կոմիսարիատում, երկուսը՝ Վիլնյուսի պետական սահմանային կոմիտեում, երեքը՝ Պետական սահմանի պահպանության ծառայությունում։

Ձերբակալվել է նաև Շալչինինկայի շրջանի համայնքապետարանի մեկ աշխատակից։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին մաքսանենգությամբ բարձված օդերևութաբանական օդապարիկների հաճախակի վայրէջքների պատճառով Լիտվայում կաթվածահար էր եղել օդանավակայանների աշխատանքը։