Լիոնի 7-րդ շրջանում հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել, հաղորդում է տեղական Progres թերթը ՝ վկայակոչելով ականատեսներին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժեղացված ջոկատներ։
Փրկարարները տարհանել են մեկ վիրավորի։ Ինչպես հաղորդում Է BFM հեռուստաալիքը, վիրավորը ուղղափառ եկեղեցու հոգևորական է։
Հարձակվողին հաջողվել է փախչել։
Հեռուստաալիքի տվյալներով ՝ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քահանան փակել է եկեղեցին։ Չարագործը կրակել է երկու անգամ։ Քահանան ծանր վիրավորվել է ։
Ինչպես նշում են ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ, կրակողը մոտ 40 տարեկան տղամարդ է։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը կոչ է արել խուսափել Լիոնի յոթերորդ շրջան այցելելուց:
Հայտնի չէ, արդյոք միջադեպը կապված է ահաբեկչության հետ, թե ոչ։



