Նիկոլ Փաշինյանը փորձում էր ինչ-որ խորհրդավոր տոնով խոսել, կոդեր տալ, թե առաջին պատերազմում մեծ դերակատարություն ունեցող գեներալ է մշակել Լելե Թեփեի օպերացիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ մի քանի հոգու անուններ է տվել և նրանց թիրախավորել:



