Լեհաստանում օդաչուներին զգուշացրել են երկրում...

Լեհաստանի արևելքում օդաչուներին նախազգուշացում է տրվել երկրում հնարավոր ռազմական գործողությունների պատճառով։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լեհաստանի օդային նավիգացիոն գործակալությանը։

Գերատեսչության հրապարակած քարտեզից երևում է, որ նախազգուշացումը տրվում է արևելյան սահմանի երկայնքով գտնվող տարածքների համար։

Նախազգուշացնող գոտու խորությունը հասնում է մի քանի հարյուր կիլոմետրի և ազդում է, մասնավորապես, Վարշավայի վրա։

Լեհաստանի օդային նավագնացության գործակալությունը նշել է, որ նախազգուշացումը կապված է հնարավոր ռազմական գործողությունների և պետական անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ։