Լեհաստանում Բալթիկ ծովի ափին ենթադրյալ ռուսակ...

Լեհաստանի զինվորականները երկրի հյուսիսում՝ Բալթիկ ծովի ափին, հայտնաբերել են անօդաչու թռչող սարք, որը, նախնական գնահատմամբ, ռուսական ռազմական ԱԹՍ է։

Այս մասին reuters -ի տվյալներով հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նախարարը տեղեկությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։ Առայժմ չի հաղորդվում, թե ինչ տեսակի անօդաչու է հայտնաբերվել, ինչպես է այն հայտնվել Լեհաստանի տարածքում և ինչ նպատակով է օգտագործվել։ Միջադեպը տեղի է ունենում Լեհաստանի սահմանների շուրջ անվտանգության լարվածության աճի ֆոնին։ Նախօրեին ռուսական ԱԹՍ-ն հարվածել էր Ուկրաինա–Լեհաստան սահմանի մոտ գտնվող ուղևորատար գնացքին, իսկ մեկ այլ հարված հասցվել էր սահմանից մոտ 800 մետր հեռավորության վրա գտնվող բեռնատարին։