«Մատենադարանը պատրաստ է ցույց տալ բնօրինակներ...

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան: Այս մասին Ազատության հետ զրույցում նշել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:

Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:

«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը: Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է Վեհափառի Ավետարան»,- նշել է նա:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով: