Լավրովը խոսել է Աֆղանստանում ռուսական զորք մտ...

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆղանստան ռուսական զորք մտցնելու հնարավորության մասին հարցը, հայտարարել է, որ հարցի պատասխանն ակնհայտ է համարում: Այս մասին գերատեսչության ղեկավարը հայտարարել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային համալսարանում «Ռուսաստանի միջազգային գործունեությունը ռուսական տարածաշրջանների զարգացման համար» թեմայով դասախոսության ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ Աֆղանստանից Տաջիկստանի վրա զինյալների հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն անմիջապես կքննարկի Դուշանբեին օգնություն տրամադրելու հնարավորությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: