Ռուսաստանը շնորհավորական ուղերձ չի հղի Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ բարեկամական երկրներին շնորհավորանքներ չենք ուղարկում։ Իսկ Հունգարիան ոչ բարեկամական երկիր է, քանի որ պաշտպանում է մեր դեմ ուղղված պատժամիջոցները»,- նշել է նա։



