
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան- Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա դիտահորին և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ արզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը՝ հայտնվելով «CPS» բեզալցակայանի տարածքում՝ բախվելով քարին և բետանե սյանը։