
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Shamshayn.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում և մինչ կժամանեին հրշեջները՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժաանած հրշեջները մարել են այն:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: