
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Աշոտ Օ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։