Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Ժորա Ա-ն, իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ավտոմեքենան դարձի բերեցին, որը քարշակով տեղափոխվեց անվտանգ վայր:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: