Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակունք գյուղում «Dongfeng» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և կա գազի արտահոսք:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է 8-րդ փողոցով անցնող գազատար խողովակներին, մի քանիսը կոտրել, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք։
Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: