Կոտայքում բախվել են «Nissan X-Terra»-ն, «Acur...

Այսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ, բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: 
 
 Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: