Կոտայքում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Mu...

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու վնասել է սննդի օբյեկտի դիմաց կայանված «Ford»-ը: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և «Ford»-ի սեփականատիրոջ ինքնությունը: