Կոտայքի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Առնակ Ավետիսյանն ազատվել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Առնակ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ: