
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը «լիազորությունների չարաշահում» հոդվածով քվեարկել է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին:
Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը՝ դեմոկրատները, քվեարկել են Թրամփի պաշտոնանկության օգտին, հանրապետականները դեմ են քվեարկել: Պաշտոնանկության առաջին հոդվածով կողմ է քվեարկել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել: