Կիրանցում պատրաստվում են Փաշինյանի այցին. կար...
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի նորակառույց դպրոցում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին: 
Այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ կան:

Սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի շենքն արդեն պատրաստ է շահագործման:
Նիկոլ Փաշինյանի այցը նախատեսվում է ժամը 14:00-ին:
Փաշինյանի ավտոշարասյունը արդեն դուրս է եկել Երևանից։ Առավոտյան, երբ բոլորը շտապում էին առաջին օրը հասնել կրթական հաստատություններ և Երևանի փողոցները շատ ծանրաբեռնված էին՝ Փաշինյանի ավտոշարասյունն, էլ ավելի խաթարելով ծանրաբեռնված փողոցների երթևեկը, անխոչընդոտ մեկնել է Երևանից։