Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտ...

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ակբար Կ.-ն, որը 2013 թ. ապրիլի 10-ից Կիպրոսի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ծանր հանցագործության շուրջ նախնական համաձայնության գալու և կողոպուտի մեղադրանքով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: