
Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Ցավակցական ուղերձը հրապարակվել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
«Խորապես վշտացած ենք Երեւանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Անկեղծորեն ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշել է նախարարությունը:
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը 6 է, անհետ կորած է համարվում 16 անձ: