Կինը ճանապարհային երթևեկության կանոնների խախտ...

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։