Կիմ Չեն Ընը հանձնարարել է կտրուկ բարձրացնել մ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրթիռային զենքի արտադրության գործարան։

Այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Չեը Ընը  մարտավարական հրթիռների արտադրության գործարանի ղեկավարությանը հանձնարարել է կտրուկ բարձրացնել արտադրողականությունը։

Նա նաև հրատապ խնդիր է համարել ռեակտիվ հրանոթների կառավարվող արկերի արտադրության աճը «երկրաչափական պրոգրեսիայով»։