
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են «Mazda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «Mazda»-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: