Երեկ հայտնի դարձավ, որ նախկին ոստիկանապետ Խաշլամա Արամի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, ՔՊ վարչության կողմից գրանցվել է 2026 թ. ընտրությունների համամասնական ցուցակում։
Մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ Հրաչյա Հովհաննիսյանի անունը կապվում է կոռուպցիոն բնույթի գործարքների և համայնքային հողի ապօրինի օտարման հետ։
Մեր տեղեկություններով՝ Խաշլամա Արամի որդու առաջադրումը էական նշանակություն ունի ընտանիքի համար։ Եթե կարողանան Արարատի մարզում ՔՊ-ի համար տեսանելի քանակի ձայներ ապահովել, ապա ոչ միայն Հրաչյա Հովհաննիսյանը կդառնա պատգամավոր, այլև Խաշլամա Արամը կվերադառնա ոստիկանական համակարգ և կրկին բարձր պաշտոն կստանա։
Արամ Հովհաննիսյանը, ըստ որոշ տեղեկությունների, հույս ունի, որ Արարատի մարզում ձայներ հավաքելու գործում իրեն օգտակար կլինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա հրաշալի է տիրապետում ձայներ հավաքելու մեխանիզմին։ Արամը կարծում է, որ եթե Թոխմախի Մհերը կարողացել է տեղավորվել Փաշինյանի իշխանական համակարգում, ապա մի տեղ էլ Աբրահամյանի համար կգտնվի։ Իսկ դրա համար պետք է, որ Խաշլամա Արամի որդու անվան տակ ՔՊ-ի համար ձայներ ապահովվեն։ Այս պահին դեռ հստակ չէ, արդյոք Հովիկ Աբրահամյանը պատրաստ է Արցախը հանձնած ու եկեղեցու դեմ դուրս եկած ՔՊ-ի համար ձայներ ապահովել։



