Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել Ա...

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի արտոնի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը, եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի 10 պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Ալի Նիքզադը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե այդ 10 պայմանները չընդունվեն, Գերագույն առաջնորդը ստորագրման թույլտվություն չի տա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ հիմնվելով Թեհրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա: