
Սմբատ Խանվելյանը գրում է․
«Այն, որ Լոռու մարզպետը իր կենսագրությունից ջնջել է շուրջ 10 տարի դաշնակցական լինելու հանգամանքը՝ ապացուցվեց ՀՅԴ-ից դուրս գալու դիմում-փաստաթղթով։ Մեկ ամիս առաջ էլ փոխմարզպետ նշանակվեց մեկը, ում կրթությունը ներկայացված է բարձրագույն, սակայն այստեղ ևս խախտում կա. նա ընդամենը հեռակա է ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությամբ բուժքույր է, սովորել է Վանաձորի բժշկական քոլեջում, որի մասին տեղեկությունը թաքցրել է իր կենսագրությունից http://lori.mtad.am/structure/bio/613/
Իսկ օրեր առաջ էլ մարզպետի խորհրդականի պաշտոնին հրաժեշտ տվեց Լևոն Տեր-Սիմոնյանը, ով շրջանառվող լուրերի համաձայն իր դիպլոմի "թերի բարձրագույն" նշումից ջնջել է "թերի"-ին և կառավարություն է ներկայացրել իբր ինքը բարձրագույն կրթություն ունի։ Բացառված է, որ մարզպետը նրան գործի ընդունելիս չիմանար այս կեղծիքի մասին, այսինքն կատարվել է համաձայնեցված խարդախություն, որի պատճառով նյութական վնաս է հասցվել պետությանը (հաշվի առնելով նաև Լոռու մարզպետարանի բազմաթիվ պարգևատրումները)։ Բացի աշխատանքից ազատելով մարզպետը և վերոնշյալ անձը օրենքի առաջ պատասխանատվություն պիտի կրեն կեղծիքի և խարդախության համար»։