ԿԲ. Բացառվում է, որպեսզի Հայաստանում գնաճը գե...

Խոստանում ենք, որ գնաճը չի գերազանցի 4 տոկոսը: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա հավելեց, որ տնտեսական անկումը 7.2 տոկոս կկազմի, իսկ 2021 թվականին աճ է  կանխատեսվում: Ինչ վերաբերում է ավանդների վճարումներին, ապա դրա հետ կապված խնդիրներ չեն առաջանա: «Կա հավանականություն, որ տնտեսվարող սուբյեկտները կնպաստեն արտարժույթի լրացուցիչ ներհոսքին:

Երբ արտահանողներն արտարժույթը  եկամտի տեսքով փոխանակում են հայկական դրամի դիմաց, դա ազգային արժույթի փոխարժեքի բարձրացման է հանգեցնում», - շեշտեց Գալստյանը: