
Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ։
«Երբ ես խոսում եմ համապարփակ զինադադարի մասին, ես նկատի ունեմ հրադադարը ծովում, օդում, ցամաքում, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներում՝ նվազագույնը 30 օրով։
Այնուհետև դա կվերածվի ավելի երկարաժամկետ՝ մշտական խաղաղության համաձայնագրի:Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Քելլոգը Fox News-ի եթերում։
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ բանակցային գործընթացից դուրս գալու ԱՄՆ սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Կիևին, քան Մոսկվային։