Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանես...

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.

«Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում:

Վերակառուցված և կառուցվող 23 բժշկական կենտրոն, 9 պոլիկլինիկա, մարզային 50 ամբուլատորիա:

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագիր`3573 ծառայություն (7.4 մլրդ):

Ստենդ` կյանքի համար ծրագիր` 2682 քաղաքացի անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է:

Իր լսողությունն է վերականգնել 108 երեխա, հատկացվել է 235 մլն դրամ:

Անպտղության հաղթահարման ծրագրով լույս աշխարհ է եկել 1103 բալիկ, ծրագրին հատկացվել է 6 մլրդ դրամ:

Աորտայի շերտազատման ծառայություն մատուցվել է 168 քաղաքացու, հատկացվել է 511մլն:

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 200 կնոջ հատկացվել է Տրաստուզումաբ բարձրորակ ու թանկարժեք դեղը, հատկացվել 410.8 մլն դրամ:

Ցրված սկլերոզ հիվանդության բուժման համար 410 շահառուի հատկացվել է թանկարժեք դեղեր, ընդհանուր գումարը 1,03 մլրդ:
Այսպես շարունակ ….

Հարկ վճարելը ոչ թե բարեխղճություն, այլ` յուրաքանչյուրիս սահմանադրական պարտքն է:
Քո վճարած հարկը կյանք է փրկում:
Քո վճարած հարկը անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս:
Քո վճարած հարկով ևս մի փոքրիկի կյանք է փրկվում….»,-գրել է նախարարը: