Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մ...

Բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։ Մեզ հաջողվել է հասնել ավելի լավ փոխըմբռնման մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Հաջորդ շաբաթ օրը կրկին կհանդիպենք Օմանում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։

Իրանական և ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին։