Չինաստանը դադարեցրել է հեղուկացված գազի գնում...

ԱՄՆ հեղուկացված բնական գազի (ՀԳԲ) ներմուծումը Չինաստան ամբողջությամբ դադարեցվել է ավելի քան տասը շաբաթ առաջ։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը։ Դա վկայում է այն մասին, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը տարածվել է էներգետիկայի վրա, նշել է պարբերականը։Այն բանից հետո, երբ փետրվարի 6-ին Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքից 69 հազար տոննա ՀԳԲ տեղափոխող լցանավը ժամանել է հարավային Ֆուցզյան նահանգ, երկու երկրների միջեւ նոր մատակարարումներ չեն եղել, հայտնել է DW-ն։ Երկրորդ լցանավը վերուղղորդվել է Բանգլադեշ այն բանից հետո, երբ այն չի հասել մինչեւ փետրվարի 10-ին Չինաստանի կողմից ԱՄՆ ՀԲԳ-ի վրա 15 տոկոս մաքսատուրք սահմանելը: Այդ ժամանակից ի վեր սակագինը բարձրացել է մինչեւ 49 տոկոս, ինչը տեսանելի ապագայում ամերիկյան գազը դարձրել է տնտեսապես աննպատակահարմար չինացի գնորդների համար:ԱՄՆ-ից ՀԳԲ ներմուծման սառեցումը կրկնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակաշրջանի իրավիճակը, երբ մատակարարումները դադարեցվել էին ավելի քան մեկ տարի: Սակայն ներկա հակամարտությունը կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ. այն ամրապնդում է Չինաստանի էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ եւ կասկածի տակ է դնում ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում կառուցվող բազմամիլիարդանոց ՀԳԲ տերմինալների զանգվածային ընդլայնման նպատակահարմարությունը: