Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկա...

«Հրապարակ»-ը գրում է․

Ապրիլի 16-ին՝ Ոստիկանության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը ՆԳՆ-ում մի խումբ ծառայողների պարգևներ էր հանձնել։ Պարգևատրվել է նաև Կոտայքի մարզի քրեական ոստիկանության պետ Արթուր Զաքարյանը: Նա ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի ազգականն է և համակարգում հայտնի է որպես կարկառուն նիկոլական։

Համակարգում խոսում են, որ վերջինս պարգևատրվել է իշխանություններին մատուցած անուրանալի ծառայությունների համար։ Զաքարյանն իր «հերոսություններով» աչքի է ընկել դեռ այն ժամանակներում երբ Լոռու մարզային վարչության պետն էր։ Նրա միջոցով ՔՊ-ն կարողացավ ոստիկանական զորքի ճնշումներով զավթել Ալավերդու համայնքապետի աթոռը։ Սակայն Փաշինյանը Զաքարյանին երախտապարտ է հատկապես անցած տարվա մայիսին Կիրանցում ցուցարարներին ջարդելու համար։

Տավուշը հանուն հայրենիքի շարժման օրերին Արթուր Զաքարյանը որպես նիկոլիզմին հավատարիմ գնդապետ գործուղվել էր Կիրանց՝ իրավիճակը վերահսկելու և իշխանությանն իր հավատարմությունը ցույց տալու համար։ Ինչ-որ պահից հենց Զաքարյանն էր կուրացիա անում Կիրանցի ճանապարհը պատգամավորների և լրագրողների առջև փակած ոստիկանության զորքի գործողությունները։ Զաքարյանն անմասն չի մնացել նաև հունիսյան դեպքերից։ Այդ օրերին, երբ Լոռին աղետի գոտի էր հայտարարված, նա իր ենթականերով Երևանում էր` ճնշում էր սրբազանի պայքարի մասնակիցներին։