Կայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական...
Եգիպտոսում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ եգիպտական կողմինը՝ ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Ալ-Մաշատը։ 
 
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների, ներմուծման և արտահանման, արդյունաբերության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման,  գյուղատնտեսության, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
 
 
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները`ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։
 
Հանդիպման ավարտին ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։