Եվրոպացի ոստիկանության կցորդները ծանոթացել են...

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության առաքելություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ առաքելությունից:

«Առաքելության ղեկավար տիկին Սատու Կոյվուն գործընկերների հետ միասին ողջունել է պատվիրակությանը, ներկայացնելով առաքելության գործունեությունը, տեղեկություններ տրամադրելով տեղում տիրող ընթացիկ իրավիճակի վերաբերյալ և պատասխանելով պատվիրակության հարցերին։

Պատվիրակությունն այցելել է նաև առաքելության Կապանի գրասենյակ՝ մասնակցելով Ագարակ և Մեղրի իրականացված պարեկային շրջայցին»,- ասված է հաղորդագրությունում։