Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գործընկերները կապի մեջ...

Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ, այդ թվում՝ բարդ հարցերի շուրջ, կհստակեցվի հայկական կողմի դիրքորոշումը՝ կապված իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման մերժման հետ:

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Անդրադառանալով Փաշինյանի հայտարարությանը, թե 2023 թվականին Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններ չի անցկացնի, քանի որ կարծում է, որ ստեղծված իրավիճակում դա նպատակահարմար չէ։

«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են», - լրագրողներին ասել է Պեսկովը։