Կարեն Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպանին. նրա...
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով իրավական ներկայացուցիչը:
 
Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների և տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը: