Կարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «...

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 
Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել: 
 
Բարեբախտաբար գազի արտահոսք չի եղել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար «ԳԱԶել»-ը փլուզել է դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպը: