Կառավարության նիստից հետո կկայանա Անվտանգությ...

Կառավարության նիստից հետո կկայանա Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց, որ հիմա տեղում ընթանում է աշխատանք. «Այսօր կառավարության նիստից հետո կունենանք Անվտանգության խորհրդի նիստ, ավելի մանրամասն կքննարկենք իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարությումբ ապահովելու վերաբերյալ:

Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է  գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային եւ պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, Փոխգործակցության բարձր մակարդակ ապահովենք, իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր եւ այս խնդիրը մենք պետք է լուծենք»: