Կառավարական առանձնատներից՝ ՍԱՏՄ. Նիկոլ Փաշինյ...

Ռուսական բանակին հակազդելու համար Ուկրաինա հակահետեւակային ականներ մատակարարելու ԱՄՆ որոշումը ենթարկվել է խիստ քննադատության այն երկրների կողմից, որոնք ստորագրել են Օտտավայի կոնվենցիան այդ ականների արգելքի մասին։

Կոնվենցիան ստորագրած պետությունները Կամբոջայում հայտնել են, որ ԱՄՆ-ը խախտում է պայմանագիրը, որը կնքվել է 1997թ.՝ թույլատրելով ականների մատակարարումը, տեղեկացրել է Bild-ը։

«Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո անցած 25 տարում այդ պատմական պայմանագիրը հումանիտար զինաթափման մասին երբեք չի բախվել իր ամբողջականության այսպիսի մարտահրավերի»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետեւակային ականներ հանձնելուն, գրել էր The Washington Post պարբերականը։ Ի դեպ, պաշտոնյաներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հանձնված ականները, ի տարբերություն ռուսական անալոգների, կինքնաոչնչացվեն տեղադրումից մի քանի օր կամ շաբաթ հետո։ Այս տեխնոլոգիան պետք է նվազագույնի հասցնի զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում։

Հատկանշական է, որ 2020թ. Ջո Բայդենը, դեռ ԱՄՆ նախագահի թեկնածու եղած ժամանակ, քննադատել է հակահետեւակային ականների օգտագործումը խաղաղ բնակիչների համար վտանգի պատճառով։ Բացի այդ, Ուկրաինան ստորագրել է ՄԱԿ Օտտավայի կոնվենցիան, որն արգելում է այդ ականների օգտագործումը։