Ի՞նչն է խանգարում ընդդիմությանը իմպիչմենթի գո...

Մենք ոչ միայն դեմ չենք իմպիչմենթի գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու և բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն սկսում իմպիչմենթի գործընթաց:

«Բայց եթե ոմանց պետք է դա շոու սարքել... այն գործիչը, որ թույլ է տալիս մեզ համեմատելու չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Սարգսյանի հետ հետո ուզում է եք քննարկել այդ հարցերը, եթե լուրջ խոսակցություն լինի այդ խոսակցություններին մենք կարող ենք իրական քննարկենք, իրական պրոցես անենք։ Մենք այդ պրոցեսին դեմ չենք եղել և դեմ չենք: Մնացածը արդեն դետալների հարց է»,-ասաց նա:

Հարցին՝ Նարեկ Մայլյանը, որ քննադատում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա գլխավորած «Հայաստան» խմբակցությանը, շոո՞ւ է անում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ես այսպես ասեմ, իմ մոտ տպավորություն է, որ գործընթացը ավելի անլրջացնելու փորձ է կատարում, քան թե լրջացնելու: Ես չգիտեմ ում նպատակը ինչ է, ավելի պարզ ասեմ՝ լավ էլ գիտեմ՝ ով ինչ նպատակ ունի, հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խոսեմ: Երբ կգա լուրջ խոսակցության ժամանակ, կխոսենք»:

Հարցին՝ ի՞նչ է խանգարում, որ սկսեք իմպիչմենթի գործընթացը, նա արձագանքեց. «Իրոք, ձեր մոտ տպավորություն կա, որ այս գործընթացը հաջողելու համար ընդամենը պակասում է, որ մեր պատգամավորները ինչ-որ թեկնածուի տակ ստորագրե՞ն: Դա է պակասո՞ւմ»:

Անդրադառնալով տեսակետին, որ ընդդիմադիրների շարքերում համաձայնություն չկա վարչապետի թեկնածուի շուրջ,  նա ասաց. «Խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, Սրբազան շարժման ժամանակ, երբ որ  Սրբազան շարժումը կար, Բագրատ Սրբազանը չասաց՝ ինձ հռչակեք վարչապետի թեկնածու, ես գնամ շարժումը սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց և հրապարակը ընտրեց վարչապետի թեկնածու, դրանից առաջ նաև բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, ով, որ շարժումը ղեկավարել է, ինքը լինի թեկնածու: Խորհրդարանական ընդդիմությունը ասաց՝ մենք պատրաստակամ ենք հենց հիմա ստորագրել ցանկացած թեկնածուի շուրջ, ում հրապարակը, շարժումը մեջտեղ կբերի։

Հայրենիքի փրկության շարժման ժամանակ մենք ունեցել ենք վարչապետի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանին, և ամբողջ պրոցեսը եղել է, որ իմպիչմենտի գործընթացը սկսենք և այդ օրվա խորհրդարանական ընդդիմության հետ բանակցություններ են տեղի ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել: Դիմադրության շարժման ժամանակ դա չենք արել, որովհետեւ մի տարվա սահմանափակման մեջ էինք ընկնում: Այսինքն կառավարության ղեկավար ընտրվելու հետո մեկ տարի իրավունք չունես իմպիչմենթ սկսել»:

Իշխն Սաղաթելյանը հավաստիացրեց, որ այսօր ընդդիմությունը ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածու. «Խնդիրը հետևյալն է, այս պրոցեսը որքան է լուրջ, որովհետև լուրջ թեկնածուն պետք է բավարար հիմքեր տեսնի, որ այդ պրոցեսի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկություն անել, ՔՊ-ն ընտրի  Նիկոլ Փաշինյանին ու հետո դուրս գանք միջանցք, ասեք՝ ախպեր, էս ի՞նչ արեցինք։ Մեզ պետք է, որ արդյունք ունենանք։

Հիմա ասում են՝ մեկ պատգամավորի ստորագրությունը բավարար է պրոցես սկսելու համար: Ժողովուրդ ջան, այդ ձև չի, այդ պրոցեսը համարվում է պրոցես այն ժամանակ, երբ որ 36 ստորագրությամբ փաստաթղթերը մուտք է արվում խորհրդարան: Հիմա ես քո, իմ կամ մյուսի անունը գրեմ մի հատ թղթի վրա, ասեմ իմ վարչապետի թեկնածու է, դա նշանակում է իմպիչմենթի պրոցե՞ս»,-ասաց նա: