Թալանել են ԱՄՆ գաղտնի ծառայություններից մեկի...

ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմին թալանել են ռեստորանում ընթրիքի ժամանակ. այս մասին հաղորդում է CNN-ը։

Գաղտնի ծառայությունը, որն ապահովում է Նոյեմի անվտանգությունը, դիտել Է Capital Burger ռեստորանի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և տեսել, թե ինչպես է բժշկական դիմակով անհայտ սպիտակամորթ տղամարդը գողացել իր պայուսակը և լքել ռեստորանը:

Պարբերականի տվյալներով՝ բժշկական դիմակով գողը գողացել է նրա պայուսակը, որի մեջ եղել են վարորդական իրավունքի վկայականը, դեղորայք, բնակարանի բանալիներ, անձնագիր, գերատեսչության անցագիր, կոսմետիկ պայուսակ, չեկեր, մոտ 3 հազար դոլար կանխիկ գումար: