Կանադան փակել է ԱՄՆ-ի հետ սահմանը Ծիածանի կամրջի վրա ավտոմեքենայի պայթյունի հատվածում, ինչպես նաև մերձակայքում գտնվող մի քանի այլ անցակետերում: Այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Ես կարող եմ հաստատել, որ սահմանը փակ է Ծիածանի կամրջի տեղամասում և այլ կամուրջներում», - ասել է Թրյուդոն։ Նա պարզաբանել է, որ փակ է ընդհանուր առմամբ չորս կամուրջ։