Կամ Իրանն անձամբ կհանձնի իր ուրանը ԱՄՆ-ին, կա...

Պենտագոնը հայտարարում է, որ կա՛մ Իրանն ինքնուրույն կփոխանցի իր հարստացված ուրանը ԱՄՆ-ին, կա՛մ Վաշինգտոնն ուժով դուրս կբերի այդ միջուկային նյութերը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Իրանի տնօրինության տակ գտնվող հարստացված ուրանի մասին հարցին, նշել է.

«Նրանք կա՛մ կփոխանցեն դա (հարստացված ուրանը) մեզ, ինչն արդեն շարադրվել է [ԱՄՆ] նախագահ [Դոնալդ Թրամփի] կողմից, կհանձնեն մեզ կամավոր, և մենք կստանանք այն»։

Նա հավելել է. «Կա՛մ էլ մենք ինքներս դուրս կբերենք դա, եթե ստիպված լինենք որևէ քայլ ձեռնարկել սեփական ուժերով»։